|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտնում է, որ առավոտյան Հայաստան է ժամանելու Գերմանիայում Խաչատրյանի վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը․
Արդեն երկու շաբաթ է, ինչ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում և, ըստ պաշտպանական կողմի, չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հիշեցնենք՝ փաստաբանական խումբը մինչ օրս չի ստացել կալանավորման որոշումը՝ այն բողոքարկելու նպատակով։
Ստեղծված կրիտիկական իրավիճակի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի դիմաց ճեպազրույց կանցկացնեն Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը և նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։
Պրոֆեսոր Ալգենշտետը Հայաստան է ժամանում լուսադեմին և կփորձի ՔԿՀ-ում տեսակցել իր բուժառուին՝ Գագիկ Խաչատրյանին»։