կարևոր
406 դիտում, 55 րոպե առաջ - 2026-09-18 08:51
Հասարակություն

Իշխանություններն ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին»․«Հրապարակ»

Իշխանություններն ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին»․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կապանի համայնքապետարանի աշխատակազմը երեկ յուրօրինակ ձևով է շնորհավորել համայնքապետ Գևորգ Փարսյանի 41-ամյակը։ Ողջ անձնակազմը՝ մի քանի տասնյակ մարդ, առավոտ կանուխ շարվել է համայնքապետարանի մուտքի մոտ և ծափողջույններով ու «շնորհավոր» բացականչություններով դիմավորել աշխատանքի եկած համայնքապետին: Տեսանյութն էլ վերնագրել էին՝ «Կապանատան բանալին ամուր ձեռքերում է»։

Այս տեսարանը ցնցումների մեջ է գցել իշխանական շրջանակներին, երեկ ոմանք փորձում էին Փարսյանին համեմատել Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդի հետ, այն դեպքում, երբ Փարսյանի բարի համբավի և լավ քաղաքապետ լինելու մասին յուրաքանչյուր կապանցի է խոսում։

Մեր աղբյուրներն ասում են, որ նոյեմբերի 29-ին կայանալիք Կապանի ավագանու ընտրություններում իշխանությունը «վիզ է դրել», որ Կապանը նոր համայնքապետ ունենա, ու ամեն գնով փորձելու են խլել «Կապանատան բանալին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։