կարևոր
676 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-16 11:05
Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի արդյունաբերական գործարանում հարվածի մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի արդյունաբերական գործարանում հարվածի մասին

Ռուսաստանի բանակը անցած գիշեր հարվածել է Կիևում գործող ձեռնարկությանը, որը Ուկրաինայի զինված ուժերի համար հատուկ մեքենաներ է արտադրում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հարվածի հետևանքով Կիև քաղաքում խոցվել է արդյունաբերական ձեռնարկությունը («Կիևի ավտոտրանսպորտային ձեռնարկություն» ԲԲԸ), որն իրականացնում է Ուկրաինայի զինված ուժերի համալրման համար նախատեսված մասնագիտացված ավտոմեքենաների արտադրություն», - ասված է հաղորդագրության մեջ: