|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 20-ին ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, որով ընդլայնվում է արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության Եվրասիական համակարգը:
Բոլոր պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա ստեղծվում է արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի զարգացնելու մասնակից պետությունների ներքին շուկաները և բարձրացնելու գրավչությունը՝ առևտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար: Այն կխթանի նոր ապրանքատեսակների ստեղծումը և կամրապնդի դրանց պատենտների իրավական պաշտպանության համակարգը: