|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսական բանակն ամբողջությամբ դուրս է բերվել Ուկրաինայի Կիևի և Չեռնիգովի շրջանների տարածքից. լրագրողներին հայտնել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք չենք տեսնում ռուսական զորքերը Կիևում, Չեռնիգովում կամ երկու քաղաքների մոտ»,- նրան մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ այժմ Ռուսաստանի զինված ուժերի հիմնական ջանքերը կենտրոնացած են Ուկրաինայի արևելքում հարձակման նախապատրաստվելու վրա, որի նպատակն է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների վրա։
Կրեմլը Կիևից զորքերի դուրսբերուը որակել է որպես բարի կամքի ժեստ՝ խաղաղ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ զորքերը դուրս բերելու հրամանը տվել է անձամբ Վլադիմիր Պուտինը։
Պենտագոնի ներկայացուցիչները չեն բացառում, որ ապագայում ռուսական զորքերը կարող են վերադառնալ Կիև։ Նրանք Կիևի և Չեռնիգովի շրջաններից դուրս բերված զորքերի թիվը գնահատել են 24000 զինծառայող։