|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ «պատժել» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Գերմանիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու կապակցությամբ. այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կեյլի Մակինանին:
Նման կերպ նա պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թրամփը մտադիր է «պատժել» Մերկելին՝ G7- ի գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու համար:
«Նա երբեք չի որոշումէ պատժել աշխարհի որոշ առաջնորդների, թե՝ ոչ. նա գործում է ԱՄՆ շահերի նկատառումներից ելնելով», - նշել է Մակինանին: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարող հաստատել ԱՄՆ-ի զորքերը Գերմանիայից դուրս բերելու որոշման փաստը:
Ավելի վաղ ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ նյութեր են հրապարակել Թրամփի՝ Գերմանիայից ամերիկյան զորքերի մի մասը դուրս բերելու ծրագրերի մասին:
Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չի եղել: