|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բեռլինյան Ständige Vertretung («Մշտական ներկայացուցչություն») լեգենդար բարը կանցլեր Անգելա Մերկելին, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցին, Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերին եւ գերմանացի մի քանի այլ քաղաքական գործչի ընդգրկել է հյուրերի սեւ ցուցակում, հաղորդում է Der Spiegel-ը:
Բարի տնօրեն Յորն Փեթեր Բրինքմանի խոսքով` կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի պատճառով ռեստորաններն ու սրճարանները փակելու մասին Գերմանիայի դաշնային կառավարության որոշումն աղետ կդառնա հանրային սննդի ոլորտի համար: Բրինքմանը եւ նրա գործընկեր Յան Ֆիլիպ Բուբինգերը երկրի ղեկավարությանը մեղադրում են համավարակի երկրորդ ալիքին չպատրաստվելու մեջ` չնայած ապրիլյան առաջին ալիքից հետո բավականաչափ ժամանակ է անցել: Այդպիսով կառավարությունը բիզնեսին ստիպում է հսկայական զոհերի գնալ:
Ընդ որում, Ständige Vertretung-ում արել են ամեն ինչ` հյուրերի անվտանգությունն ապահովելու համար, օրինակ, օդային ֆիլտրերի համակարգ են տեղադրել, պնդում են բարի սեփականատերերը:
Մերկելի եւ այլ քաղաքական գործիչների համար մուտքի արգելքը «պատժամիջոց» է ձեռնարկության ղեկավարության կողմից` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի չափազանց կոշտ միջոցներին ի պատասխան: