կարևոր
601 դիտում, 54 րոպե առաջ - 2026-08-14 14:07
Աշխարհ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի ևս 3 բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տրոեցկոյե և Պետրովկա բնակավայրերը, իսկ երեկ` օգոստոսի 13-ին, ազատագրվել է ԴԺՀ-ի Նովոնիկոլաևկա բնակավայրը», - ասված է նախարարության ամփոփագրում։

Ըստ գերատեսչության` օգոստոսի 8-14-ը ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքով և հարվածային ԱԹՍ-ներով խմբային 14 հարված է հասցրել, ինչի հետևանքով խոցվել են ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոններ, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ, ռազմական օդանավակայաններ, արտադրության արտադրամասեր և անօդաչուների և դրանց բաղադրիչների պահման վայրեր, ուկրաինական զինված խմբավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր։