|
Փոխարժեքներ
04 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Մայիսի 8-ին և 9-ին հայտարարվում է հրադադար՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։
ՌԴ զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար։
«Հրադադարի հայտարարության կապակցությամբ Ռուսաստանը ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի իր օրինակին։ ՌԴ ՊՆ-ն ուշադրություն է հրավիրել Կիևի ռեժիմի ղեկավարի՝ Երևանում արված հայտարարության վրա, որտեղ հնչել են սպառնալիքներ մայիսի 9-ին Մոսկվային հարված հասցնելու մասին։ Եթե Ուկրաինան փորձի իրագործել իր հանցավոր ծրագրերը՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունը խափանելու նպատակով, ՌԴ ԶՈւ-ն պատասխան հարված կհասցնի Կիևի կենտրոնին։
Ռուսաստանը, չնայած ունեցած հնարավորություններին, մարդասիրական նկատառումներից ելնելով, նախկինում զերծ էր մնացել Կիևի կենտրոնին հարվածներ հասցնելուց։ ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին՝ ժամանակին լքել քաղաքը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։