Միասին կարող ենք
կարևոր
1522 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-28 19:13
Հասարակություն

Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին

Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Ախպեր ջան, ցավդ տանեմ

Ուղղակի ուժեղ ես, ոգի ես, նվիրյալ ես, վախենում են։

Աստծով»։

Հիշեցնենք՝ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) 2 ամսով կալանավորվել է։

Ավելի վաղ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրել էր.

«Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան:
Համ աշխատանք ենք ունենալու (300.000 աշխատատեղ),
Համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն),
Համ մեր տունն ենք ունենալու – (20.000 մատչելի բնակարան):

Կանդազ

Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն»: