|
Փոխարժեքներ
06 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.59 |
| EUR | ⚊ | € 438.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.8168 |
| GBP | ⚊ | £ 504.01 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումները շարունակվում են՝ սպառնալով հայկական ինքնության հիմքերին։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում բացահայտել է իշխանությունների գործելաոճը. ըստ նրա՝ վարչապետի թիմն օգտագործում է ողջ վարչական ռեսուրսը՝ հոգևորականությանը վարկաբեկելու համար՝ դիմելով զրպարտության և բացահայտ ստի։
Արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ Եկեղեցին արտակուսակցական ինստիտուտ է, և նրա կարգավիճակը ամրագրված է Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներով, որոնք երաշխավորում են եկեղեցու տարանջատումը պետությունից։ Սակայն իշխանությունները, անտեսելով սահմանադրական նորմերը, շարունակում են ճնշումները։
Այս ֆոնին Ազգային ժողովն ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ, որոնք արգելում են Հայ Առաքելական Եկեղեցուն կրոնական հուշարձանները երրորդ անձանց վաճառել կամ փոխանցել առանց կառավարության համաձայնության։ Դիտորդները սա գնահատում են որպես եկեղեցական գույքի բռնագրավման նախապատրաստական քայլ։