կարևոր
1039 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-01 18:00
Հասարակություն

Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Երևանում փետրվարի 1-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 2-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։