կարևոր
676 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-13 16:22
Հասարակություն

Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Վաղարշապատ, Մասիս, Արտաշատ, Ջերմուկ քաղաքներում, Արարատ-Երասխ և Երևան-Սևան 39-49-րդ կմ ավտոճանապարհներին մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։