կարևոր
970 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-16 01:11
Հասարակություն

Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումը

Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումը։

Քիչ առաջ դատարան ժամանեցին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մյուս ձերբակալված անձանց փաստաբանները՝ Արա Զոհրաբյանը, Երեմ Սարգսյանը և մյուս պաշտպանները։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի հարցը կքննարկվի 00։30-ին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։

Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։