Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, հերքելով լուրերը, թե «Գյումրու օրվա» տոնակատարությունը չի կայանա:
«Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։
Տարածված այն խոսակցություններն ու ասեկոսեները, թե տոնակատարությունը չի անցկացվելու կամ չտոնելու որևէ այլ պատճառներ կան, իրականությանը չեն համապատասխանում։ Տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։
Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ նկատողություն է ստացել։
Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը»։
Հարգանքներով
Գյումրու քաղաքապետ
Վարդան Ղուկասյան»,- նշված է հայտարարության մեջ: