|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է պաղեստինցի պաշտոնյաների և դիվանագետների վիզաները՝ արգելելով նրանց մասնակցել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։
Հուշագրում առաջարկվում է մերժել բոլոր վիզաները, ներառյալ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասինը, և չեղարկել հուլիսի 31-ից առաջ տրված փաստաթղթերը։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Թոմի Պիգոտը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների օրենքներին և ազգային անվտանգության շահերին համապատասխան՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մերժում և չեղարկում է Պաղեստինի ազատության կազմակերպության և Պաղեստինի ինքնավարության անդամներին տրամադրված վիզաները՝ ՄԱԿ-ի առաջիկա Գլխավոր ասամբլեայի նախաշեմին։
Հուշագրում նաև հիշատակվել է, որ Մահմուդ Աբասը նախատեսում էր ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացնել «սահմանադրական հռչակագիր»՝ անկախ Պաղեստինյան պետություն հռչակելու նպատակով։