կարևոր
721 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-16 19:28
Արցախ

Չհանդուրժե՛ք, սա թրքական քայլ է, Արցախի ներկայացուցչության շենքից զրկվելով՝ կմարի մեր վերջին շունչը. Ռոման Երիցյան

Չհանդուրժե՛ք, սա թրքական քայլ է, Արցախի ներկայացուցչության շենքից զրկվելով՝ կմարի մեր վերջին շունչը. Ռոման Երիցյան

Արցախի Հանրապետության վերջին շունչը չի մարվելու․ արցախցիները պայքարելու են ներկայացուցչության շենքի համար: Արցախի ներկայացուցիչներն իրավական ճանապարհով, նաև ոչ իրավական գործիքներով պայքարելու են Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքը պահպանելու համար, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Արցախի պաշտոնյաների կողմից լիազորվել եմ ներկայացնել Արցախի շահերը` վարչական և քաղաքացիական դատարանում վիճարկելու են ներկայացուցչության շենքը վերցնելու հարցը»,–ասաց նա` հավելելով, որ սրանով ՀՀ իշխանությունը փորձում է մարել Արցախի Հանրապետության վերջին շունչը։