Փոխարժեքներ
20 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Տարբեր տեղերից ահազանգեր կան, որ մեր ընկերներին կանչում են ոստիկանատներ, կամ բերման ենթարկում, անգամ տեղափոխում Երեւան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը։
Բերման ենթարկվածներ ունենք մեր մարզային կառույցներից, դեռ հստակ թիվը չեմ կարող ասել, որովհետեւ փորձում ենք տեղերից հստակ տեղեկություններ ստանալ, դեռ շատ խառն է։
Նաև Բագրատ Սրբազանը քիչ առաջ հայտարարություն արեց, որ տեղեկություններ ունեն, որ «Սրբազան պայքարի» կողմնակիցներին տարբեր տեղերից բերման են ենթարկում, հրավիրում են ոստիկանություն, որոշների դեպքում տեղի են ունենում նաեւ խուզարկություններ»,–ասաց նա։
Հարցին՝ ինչի՞ հետ է կապում այս ամենը, պատգամավորը պատասխանեց. «Բնականաբար, իշխանության վախերի հետ ենք կապում, որի մասին երեկ ԱԺ–ում մեր գործընկերները խոսեցին։ Ամեն ինչից վախենում է։ Բնականաբար, նաեւ այսօրվա լարված իրավիճակը պետք է հաշվի առնենք, որ Թուրքիայում սպասվում է Փաշինյան–Էրդողան հանդիպումը։ Բնականաբար, հասարակության անհանգստությունը, վաղը, վտանգավոր զարգացումներից եւ իշխանությունը փորձում է այդ ամեն ինչը կանխարգելել միայն ոստիկանական բռնություններով, ձերբակալություններով և ամբողջ քաղաքը ոստիկաններով լցնելով»։
Անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, թե օպերատիվ տվյալներ են ստացել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ, Գեղամ Մանուկյանն ասաց. «ՆԳՆ–ն թող պարզաբանի՝ հասարակական կարգի խաթարումը ո՞րն է, օրինակ, բողոքի հանրահավաք եթե անեմ, դա հասարակական կարգի խաթարո՞ւմ է։ Հասարակական կարգի խաթարում է, որ ամբողջ քաղաքի կենտրոնը լցված են մարզերից բերված խեղճ ու կրակ ոստիկաններով, սոված ծարավ ժամերով արեւի տակ կանգնացնելով ու Նիկոլի դաչան շրջափակելով»։
Աղբյուրը՝ NEWS.am