|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը պարզաբանում է տարածել կայքերից մեկում տեղ գտած հոդվածի վերաբերյալ.
«Araratnews.am կայքում օգոստոսի 14-ին հրապարկված «Հայ եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագ Կարապետյանը քաղաքացուն հայհոյում է ու սպառնում կտրել ականջները» վերնագրով հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված անձը ձեռնադրյալ եկեղեցական չէ և որևէ եկեղեցում հոգևոր ծառայության կոչված չէ։
Անկախ հանգամանքից հայհոյանքն ու սպառնալիքը հարիր չէ որևէ անձի, ինչպես և՝ Հայոց Եկեղեցու հեղինակության միտումնավոր նսեմացման նպատակով լրատվամիջոցի կողմից նման տեղեկատվության շահարկումը»։