|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղափոխող ինքնաթիռը հինգշաբթի վայրէջք է կատարել Ֆրանսիայի Նորմանդիայի Կաեն քաղաքի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Ouest France հրատարակությունը։
Նա հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զելենսկին կհանդիպի նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուի հետ և կայցելի Փարիզի մերձակայքում գտնվող KNDS սպառազինության խմբի ձեռնարկությունները, որտեղ արտադրվում է հրետանային զինամթերք։