|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Վերին Լարսի անցակետը կրկին փակվել է բոլոր մեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Կոբի-Գուդաուրի հատվածում ձնաբքի արդյունքում առաջացած բարձր վտանգի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–տեղեկացրեց Հակոբյանը։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազ -Լարս հատվածում դեկտեմբերի 6-ի ժամը 02:20-ից մինչև հատուկ կարգադրություն փակվել էր ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների համար։