կարևոր
580 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-02 23:56
Հասարակություն

Վերին Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Վերին Լարս» անցակետը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումներ են կիրառվել սողանքի վտանգի պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։

Բեռնատարների համար անցակետը փակ է փետրվարի 1֊ից։

Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):