|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Գիշերը տեղացած ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Նախատեսվում է ճանապարհի երթևեկությունն ամբողջովին վերականգնել առաջիկա ժամերին:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: