|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակել է Միխայիլ Եվդոկիմովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության հարթակում։
«Միխայիլ Նիկոլաևի Եվդոկիմովին նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան… Միխայիլ Նիկոլաևիչ Բոչարնիկովին ազատել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից», - նշված է հրամանագրերում:
Եվդոկիմովը ծնվել է 1959 թվականին, ՌԴ ԱԳՆ-ում աշխատում է 1981 թվականից։ Նրան շնորհվել է 2-րդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդի կոչում։ 2011 թվականից նախարարությունում զբաղեցնում է ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենի պաշտոնը: