|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժանը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ:
Դեպքի վայրից Իջևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները 2 հոգու տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Շտապօգնության բժիշկները մինչ նրանց հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:
Այս պահին տարածքը Իջևանի համայքային ոստիկանները վերցրել են հսկողության տակ: Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Իջևանի բաժնից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է մեկնել արդեն հերթապահ քննիչը, ու այնուհետև կժամանի դեպքի վայր: Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ:
Թե ինչ է պայթել և ինչ հանգամանքներում՝ պարզվում է, ինչպես նաև «ԺԲԿ»-ի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը: