|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի անտառներում բռնկաված կրակը հասել է տներին կամ բնակավայրերին։
Տավուշի մարզում չորս կետերում բուսածածկ և խոտածածկ տարածքների հրդեհներ են, չորս հատվածներում էլ հրշեջ փրկարարները ինտենսիվորեն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Առաջին հատվածը «Լեռնային Հայաստան» առողջարանից դեպի սարի վերև անտառամերձ հատվածն է, երկրորդ հատվածը՝ Դիլիջանի ոլորաններն է ներառում, երրորդ հատվածը «Կազաչի», իսկ չորրորդը՝ Նավուր կոչվող հատվածն է։ «Կազաչին» Տավուշի մարզից դեպի Լոռու մարզ ընկած տարածքում է, հրդեհը մեկուսացված է, այս պահին այստեղ և Դիլիջանի ոլորանների հատվածում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Ներգրավված են շուրջ 700 փրկարար ծառայողներ, մեր գործընկեր կառույցներից շրջակա միջավայրի շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցներ, բնակիչներ, ոստիկաններ։ Ներգրավված է նաև ՊՆ ուղղաթիռը, որը անդադար թռիչքներ է կատարում»,–ասել է Նարեկ Սարգսյանը։
Ըստ ՆԳՆ խոսնակի, քննարկվում են տարբեր վարկածներ։ Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո կհրապարակվի հրդեհների ընդհանուր տարածքը բոլոր տեղամասերում։