կարևոր
190 դիտում, 40 րոպե առաջ - 2025-11-26 20:02
Իրավական

Քննիչն իր արձանագրության մեջ կեղծիք է թույլ տվել․ Սուրեն Մանուկյան

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ,այսօր շարունակեց ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատակա նիստը։Այս փուլում դատարանն ուսումնասիրում էր հետազոտված փաստերը՝ Սուրեն Մանուկյանի մասնկացությամբ տեսաձայնագրությունը։  

Դատական նիստի ավարտին դատարանը որոշեց փոխել գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ Արմեն Քամալյանի տնային կալանքը՝ վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։

Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 12։00-ին։