Միասին կարող ենք
կարևոր
1084 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-09 15:25
Քաղաքական

Ստամբուլյան արձանագրության մեջ ոչ մի խոսք ՀՀ-ի մասին․ թուրքերն այս հարցով այլ պլաններ ունեն․ քաղաքագետ

Ստամբուլյան արձանագրության մեջ ոչ մի խոսք ՀՀ-ի մասին․ թուրքերն այս հարցով այլ պլաններ ունեն․ քաղաքագետ

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը գրում է․ «Հունիսի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է Ստամբուլյան արձանագրությունը, որը հիմնականում վերաբերվում է տարածաշրջանային համագործակցությանը։ Ներկայացնում եմ հատված այդ արձանագրությունից թարգմանված հայերեն։ Ոչ մի խոսք Հայաստանի մասին։ Անգամ Ղազախստանն է նշված տեքստում, խոսվում էր Միջին Միջանցքի մասին, որն անկասկած ի նկատի է առնում նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ Հայաստանի մասին ոչ մի խոսք։ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի հիշատակում և դարձյալ Հայաստանը բացակայում է։ Ի դեպ հունիսի 2-ի հանդիպմանը ՀՀ պատվիրակությունը մասնակցել է։ Թե բա միանում ենք երկաթգծին։ Թուրքերն այս հարցով այլ պլաններ ունեն։

«Նշեցին իրենց երկրների տարանցիկ ներուժը հզորացնելու ուղղությամբ ձեռնարկված նշանակալի քայլերը, այդ թվում՝ Անդրկասպյան Արևելք-Արևմուտք Միջին միջանցքը, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով անցնող երկաթուղային բազմամոդալ տրանսպորտային միջանցքը, ինչպես նաև միջազգային տարանցիկ համակարգում ինտեգրվելու ջանքերը։

Ընդգծեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու (ԲԹԿ) առանցքային դերը Միջին միջանցքում և ողջունեցին ԲԹԿ երկաթուղային նախագծի շրջանակներում արդիականացման աշխատանքների ավարտը նշող միջոցառումը, որը տեղի ունեցավ հունիսի 2-ին Վրաստանի Ախալքալաքի միջազգային երկաթուղային կայարանում։

Վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը տարածաշրջանային կապի ամրապնդման գործում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների և տրանսպորտի նախարարների մեխանիզմի միջոցով»։

Ներկայացնում եմ հռչակագրի հղումը»։