|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը։ Թե այդ համաձայնություններն ինչ նոր մակարդակի կարող են հասնել՝ կապված է երկու երկրների միջև գործող նոր համաձայնությունից և երկխոսությունից»,- «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառման շրջանակում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմազատման և սահմանագծման մասով ձեռք բերված պայմանավորվածությանն, ապա դեսպանն ասաց ․ «Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել այդ հանդիպման և արձանագրության բովանդակության մասին։ Մեզ հայտնել են, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ միջազգային սահմանների հիման վրա։Ինչպես ինձ են հայտնել, այն տարածքը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնության մեջ ներառված չէ»։