|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչը թույլ չի տվել, որպեսզի պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
«Պատգամավորական նամակ եմ ուղարկել Միքայել Արզումանյանին այցելելու համար, սակայն ԱԱԾ քննիչը մերժել է։ Պատճառ չի նշել, ուղղակի մերժել է, նպատակահարմար չի համարել»,- նշեց Մանուկյանը։