|
Փոխարժեքներ
03 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Սատարում ենք Գեներալին» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Երկուշաբթի՝ մայիսի 15-ին, ժամը 16։00 գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով կայանալու է կարևոր և բեկումնային նիստ։
Լրանում է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման 2-ամսյա ժամկետը, և նրան պարտավոր են բաց թողնել բանտից։ Միևնույն ժամանակ, դատավորը, խախտելով բոլոր ընթացակարգերը և կարգավորվող օրենքները, ցանկանում է քննարկման դնել 3 ամսով Գրիգորի Խաչատուրովի կալանքի երկարաձգման հարցը։ Փաստաբաններն արդեն մամուլին ներկայացրել են այն խայտառակ խախտումները, որոնք իրեն թույլ է տալիս դատավորը։
Կոչ ենք անում մեր բոլոր գաղափարակիցներին, լրագրողներին և ոչ անտարբեր քաղաքացիներին, երկուշաբթի, մայիսի 15-ին, ժամը 16։00-ին լինելու դատարանի բակում, որպեսզի մեր աջակցությամբ խափանենք դավադիր իշխանությունների հերթական ապօրինի քայլը։
Դատարանի հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9»։