|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ադրբեջանական զինուժի կողմից Գեղարքունիքի մարզում հայկական զինված ուժերի դիրքերի գնդակոծության հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա նշել է, որ ինտենսիվ փոխհրաձգություններ չեն եղել, և այժմ գնդակոծությունն ամբողջությամբ դադարեցվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկի՝ Կուտականի բնակիչները ահազանգել են, որ թշնամին առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ, որոշակի դադարներով շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: