|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երեքշաբթի մեկնաբանել է ուկրաինական իրադարձությունների պատճառով Անկարայի ձեռք բերած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնելու` թուրքական ընդդիմության կոչերը։
«Երբ սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, նրանք սկսեցին օգտագործել հրաշալի կարգախոսներ՝ «Եկեք հետ տանք Ս-400»-ը։ Ներեցեք, բայց նրանք մտավոր հետամնաց են։ Տեսնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, որ նա ոչինչ չի կարող անել ինքնաթիռների և հրթիռների դեմ, և առաջարկներ ներկայացնել պաշտպանական համակարգերը վերադարձնելու վերաբերյալ՝ կատարյալ հիմարություն է»,- նրա խոսքերը մեջբերում է Haberler լրատվական պորտալը։