|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել Է ՌԴ-ից դուրս բերել ավելի քան 10 հազար դոլարի կանխիկ արժույթ:
«2022թ. մարտի 2 - ից արգելել Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի եւ (կամ) արտարժութային դրամական գործիքների արտահանումը 10 հազ. դոլարին համարժեք գումարի չափից ավելի եւ հաշվարկված Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով, որը սահմանված է արտահանման ամսաթվի դրությամբ», - ասված է պետության ղեկավարի հրամանագրում:
Ինչպես հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովման տնտեսական բնույթի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների մասին» փաստաթուղթը: