|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը․ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ռուբլու տատանումներին:
«Մենք այդ բոլոր գործոններն ուսումնասիրում ենք, նաև ուղիղ կապի մեջ ենք թե՛ արտահանողների, թե՛ մյուս բիզնեսների հետ, որոնց վրա կարող է դա անդրադառնալ: Նաև դիտարկում ենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգատագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները: Մենք շատ անհանգստացած ենք իրավիճակով՝ ընդհանուր առմամբ, բայց նաև շատ՝ տնտեսական առումով․ փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն»,- ասաց նա:
Ավելին՝ տեսանյութով: