|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է անհատների և ամերիկյան հաստատությունների ցանկացած առևտրային ու ֆինանսական կապ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ, որոնց անկախությունը նախօրեին ճանաչել էր Ռուսաստանը։
Ըստ Սպիտակ տան՝ Բայդենը ստորագրել է «Որոշ անհատների ակտիվների սառեցում և որոշ բիզնեսների արգելք՝ ի պատասխան Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող Ռուսաստանի գործողությունների» հրամանը:
Դրա համաձայն՝ ամերիկյան ընկերությունները չեն կարողանա ներդրումներ կատարել Դոնբասի երկու հանրապետություններում և իրականացնել ցանկացած տնտեսական գործունեություն այս տարածաշրջանում: Այս տարածաշրջաններից ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ արտահանումը Միացյալ Նահանգներ արգելվում է:
Բացի դրանից՝ հրամանագիրը նախատեսում է պատժամիջոցների կիրառում նրանց նկատմամբ, ովքեր կորոշեն տնտեսական գործունեություն ծավալել այդ շրջաններում։