Փոխարժեքներ
12 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 447.21 |
RUB | ⚊ | ₽ 4.5008 |
GBP | ⚊ | £ 517.32 |
GEL | ⚊ | ₾ 141.97 |
Aravot.am-ի տեղեկություններով հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։
Ըստ աղբյուրի՝ արդեն սկսել են հրավիրատոմսերն ուղարկել հրավիրյալներին։
Ըստ մամուլի հրապարակումների, ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով հարսանցուն նրա նախկին խոսնակն է` Արմինե Մուրադյանը: Նա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակն էր, երբ նախարարը Սուրեն Պապիկյանն էր: Հետո դուրս եկավ նախարարությունից, նշանակվեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն: Նրանց կապի մասին շատ քիչ մարդ գիտեր, հանրային մակարդակում նախարարն ու խոսնակը իրենց մտերմության և հարաբերությունների մասին որևէ կերպ զգացնել չեն տվել:
Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան։