Փոխարժեքներ
16 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 450.36 |
RUB | ⚊ | ₽ 4.6192 |
GBP | ⚊ | £ 521.31 |
GEL | ⚊ | ₾ 141.63 |
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունում այսօր աշխատանքային հանդիպում է կայացել «Պահեստազորի սպաներ» շարժման պատվիրակության հետ: Մտքերի փոխանակման առանցքում եղել է երկրում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը:
Հանդիպման արդյունքով, ի դեմս ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի և անվտանգության գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի, Հուշագիր է ստորագրվել «Պահեստազորի սպաներ» շարժման և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի միջև, ընդունվել համատեղ Հայտարարություն:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պահեստազորի սպաներ» շարժումն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում են`
իշխող քաղաքական ուժի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիր հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում, 44-օրյա պատերազմն արժեցել է կործանման եզրին հասցված Արցախ, հազարներով հաշվվող զոհվածներ, տասնյակ հազարը գերազանցող հաշմանդամներ, գերության մեջ հայտնված հարյուրավոր զինվորներ, հետևողականորեն հարվածի տակ են առնված ազգային արժեքները, պառակտված է բնակչությունը, վտանգված է երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջությունն ու ինքնիշխանությունը, թիրախավորված է Հայ առաքելական եկեղեցին, մեր մշակութային ինքնությունը:
Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ: Շարունակական ձախողումները վկայում են, որ գործող իշխանությունն անզոր է բեկել դրությունը, չունի միջազգային բավարար հեղինակություն, չի վայելում ժողովրդի երբեմնի աջակցությունը, պարտված գերագույն գլխավոր հրամանատար, տարբեր քրեական գործերով հետապնդվող սպայական կազմ ունեցող բանակը կորցրել է մարտունակությունը, ինչն օրեր առաջ հանգեցրել է չորստասնյակի հասնող զինվորների գերության հանձնվելու դեպքերի:
Առկա իրավիճակում գործող վարչապետը չի կարող լինել արդյունավետ բանակցող, կազմակերպել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է ողջամիտ ուժերի համախմբում երկիրը ստեղծված իրավիճակից հանելու համար: