|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այդ մարդկանց դավաճան ասել պետք չէ, նրանք երբեք չեն սպասարկել հայկական շահը, հետևաբար ավելի լավ բնութագրող անուն է պետք գտնել: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվել է «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին, նշեց Ք. Վարդանյանը:
«ՀՀ-ի, Արցախի, Սփյուռքի գիտական հանրույթի մասնագետներ, միջազգային հեղինակություն վայելող գիտնականներ՝ 22 զեկուցումներով փորձեցին վեր հանել հայ ժողովրդի պատմության այս կարևոր ժամանակաշրջանի պատմաքաղաքական խնդիրները»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: