|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, հնարավոր է համարում Եվրամիության՝ այս գործընթացին ակտիվորեն մասնակցելը. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պյոտր Միխալկոյի հավատարմագրերը:
«Այժմ գլխավոր հարցը հետպատերազմյան շրջանն է, անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Մենք ցանկանում ենք շրջել այս էջը, սա մեր քաղաքականությունն է: Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի՝ մեր հարևանի հետ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման, հաղորդակցության բացման շուրջ: Այս գործընթացը մասամբ սկսվել է»,- ասել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ ԵՄ-ն նույնպես կարող է ակտիվ մասնակցել այս գործընթացին, առավել ևս, որ «ավելի շատ եմ տեսնում նման ցանկություն, սա կարող է մեզ օգնել շատ ոլորտներում»: