Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-06-17 12:24
Առանց Կատեգորիա

Հաջողակ բիզնես գաղափարների հետևում կանգնած մարդը

Հաջողակ բիզնես գաղափարների հետևում կանգնած մարդը

Բիզնեսում հաջողությունը հազվադեպ է պատահական լինում։ Այն սովորաբար կառուցվում է տարիների փորձի, խիստ կարգապահության և ճիշտ որոշումների վրա։ Ներսես Կռունկյանն այն մասնագետներից է, ում գործունեությունը ցույց է տալիս, որ կայուն աճը սկսվում է ոչ թե գաղափարից, այլ մտածողությունից։

Ավելի քան 15 տարվա մասնագիտական ճանապարհ անցնելով՝ Ներսեսը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Նրա փորձը ներառում է աշխատանք խիստ վերահսկվող և բարձր պատասխանատվություն պահանջող կառույցներում՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատում, ինչպես նաև ղեկավար պաշտոններ բիզնես ոլորտում։ Ներկայումս նա հանդիսանում է Pro MS ընկերության կոմերցիոն տնօրենը։ 

Առաջնորդին ձեւավորում է կարգապահ միջավայրը

Ներսես Կռունկյանի կարիերայում առանցքային դեր են խաղացել այն կազմակերպությունները, որտեղ «մոտավորապես ճիշտ»-ը, «համարյա ստացվեց»-ը, «փորձենք՝ տեսնենք ինչպես կլինի»-ն  պարզապես գոյություն չունի։

«Խիստ կառույցներում աշխատելը քեզ սովորեցնում է մի պարզ բան՝ արդյունքը միշտ ավելի կարևոր է, քան ջանքը», — նշում է նա։

Նրա խոսքով՝ հենց նման միջավայրերն են ստիպում առաջնորդներին կառուցել համակարգեր, որոնք ժամացուցի ճշգրտությամբ կաշխատեն նաեւ քեզանից հետո։ 

Ակադեմիական հիմք՝ գործնական կիրառմամբ

Բիզնես գործունեությանը զուգահեռ, Ներսես Կռունկյանը տարիներ շարունակ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ որպես մարքեթինգային հետազոտությունների դասախոս։ Նրա ակադեմիական ճանապարհը նշանավորվում է գիտական նորարարությամբ։

Ասպիրանտական աշխատանքի հետազոտության ընթացքում (2007–2008 թթ.) նա մշակել է ճշգրիտ մարքեթինգի վրա հիմնված որոշումների կայացման մոդել, որը մասնագիտական շրջանակներում հայտնի է որպես Precision Marketing Decision-Making System (PM-DMS)։ 

Հետագայում նույն մոդելը գործնական բիզնես միջավայրում ստացել է ավելի կիրառական անվանում՝ Precision Growth Model։

«Իմ նպատակը մարքեթինգը ստեղծագործական քաոսից վերածելն էր կառավարման չափելի համակարգի», — ասում է Ներսեսը։

Այս մոդելը թույլ է տալիս կազմակերպություններին անցնել տարանջատված մարքեթինգային գործողություններից դեպի համակարգային, տվյալների վրա հիմնված որոշումներ։

Մեթոդը հաջողվեց, լայն տարածում գտավ Հայաստանում։ Մինչեւ օրս այս մեթոդով են աշխատում մի շարք առաջատար ընկրութոյւոններ, որոնց թվում են՝ Սուբաշին ընկերությունը, Ուրարտու խանութների ցանցը։

Երբ տեսությունը դառնում է բիզնես գործիք

Precision Growth Model-ը այսօր ակտիվորեն կիրառվում է Ներսես Կռունկյանի ձեռնարկատիրական գործունեության մեջ։ Այն օգնում է բիզնեսներին կանխատեսել աճը, նվազեցնել ռիսկերը և ստեղծել վերահսկելի կառավարման մեխանիզմներ մրցակցային և անկայուն շուկաներում։

«Լավ գաղափարը դեռ բիզնես չէ։ Բիզնես է այն գաղափարը, որը կարող ես չափել, վերահսկել և կրկնել», - ընդգծում է նա։

Մարդը գաղափարների հետևում

Չնայած տարիների փորձին և ղեկավար պաշտոններին, Ներսես Կռունկյանը խուսափում է բարձրագոչ ձևակերպումներից։ Նրա փիլիսոփայությունը պարզ է՝ համակարգերը միշտ ավելի ուժեղ են, քան իմպրովիզացիան, իսկ երկարաժամկետ արժեքը՝ ավելի կարևոր, քան արագ արդյունքը։

Այսօր նա շարունակում է կիսվել իր փորձով՝ որպես գործադիր ղեկավար, խորհրդատու և մտածող առաջնորդ՝ ապացուցելով, որ հաջողակ բիզնես գաղափարների հետևում միշտ կանգնած է համակարգային մտածող մարդը։