|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 9-ին, ժամը 23:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Dodge Challenger» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1987 թ.) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Դ․-ին (ծնված 1958 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։