|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ուզո՞ւմ եք հասկանալ, թե այժմ ինչ է Հայաստանը: Ահա 2 լուսանկար: Դրանք մի քանի ամիս տարբերությամբ են արված: Սրանք Ադրբեջանի զինված ուժերի դիրքերն են Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում: Այս ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը այստեղ ամրացված տարածք են ստեղծել, իսկ հայ զինծառայողները դեռ նստում են զինված ուժերի փորած խրամատներում՝ առանց բլինդաժների. գրում է թելեգրամյան ռուսական ալիք Старше Эдды-ն։
«Դավիթ Բեկի մարտիկները դիմեցին ինձ, որպեսզի օգնեմ: «Տեղեկացրեք Երևանում գտնվող մարդկանց, որ մենք օգնության կարիք ունենք: Թող օգնեն` դիրքեր տանող ճանապարհ սարքելով, սարքավորումներով և բետոնով: Ինքներս կամրապնդենք պաշտպանական գծերը»:
Ես այս խնդրանքը բերեցի Հայաստան աշխարհի հզորներին: Կարծում եք՝ ինչ-որ բան փոխվե՞լ է: Ո՛չ, բոլորն ուշադիր լսեցին և ասացին՝ իհարկե, կօգնենք: Եվ վերջ: Ահա սաա է վերաբերմունքը սեփական երկրի նկատմամբ: Դե, ռուսներն ինչի համար են, թող ուժեղացնեն պաշտպանությունը: Իսկ մենք ավելի լավ է զբաղվենք քաղաքականությամբ», – գրում է թելեգրամյան ալիքը։