|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փետրվարի 11-ի նիստում Գուրգեն Ներսիսյանն ընտրվել է ԱՀ գլխավոր դատախազ:
Գուրգեն Ներսիսյանը իր ելույթում խոսել է դատախազության համակարգի գործունեության հետ կապված մտահոգությունների և ընտրվելու դեպքում իր անելիքների ուրվագծերի ու ուղղությունների մասին:
«Գիտակցում եմ, որ պաշտոնը կարող եմ ստանձնել պատասխանատվության աննախադեպ չափի և ծավալի աշխատանքի, ուղղակի սահմաններ չենթադրող ծանրաբեռնվածության պայմաններում և որոշումս ընդունել եմ արցախյան կյանքի այս բարդ շրջանում իմ մասնակցության ու դերակատարության նշանակության բարձր գիտակցումով»,- ասել է նա:
Այնուհետև Գուրգեն Ներսիսյանը պատասխանել է պատագմավորների հարցերին:
Փակ քվերակությամբ Գուրգեն Ներսիսյանի թեկնածությանը կողմ է արտահայտվել 30, դեմ՝ 3 պատգամավոր: