|
Փոխարժեքներ
20 08 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 384.03 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.795 |
| GBP | ⚊ | £ 510.11 |
| GEL | ⚊ | ₾ 142.29 |
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների հետ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Նախարարն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի, մասնավորապես՝ հրդեհների կանչերի արձագանքումներին: Նա գոհունակություն է հայտնել փրկարարական ջոկատների հատկապես շարքային անձնակազմին՝ պատասխանատու և արհեստավարժ մոտեցում ցուցաբերելու համար: Քննարկված աշխատանքային ընթացիկ խնդիրների և առաջիկա անելիքների վերաբերյալ, Ֆ. Ցոլակյանը տվել է մի շարք հանձնարարականներ: