|
Փոխարժեքներ
22 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
Այսօր կառավարության նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց Երևանի կենտրոնում փակ փողոցների ցանկը, ինչը պայմանավորված է լինելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հիմնական գլխավոր միջոցառումների անցկացմամբ: Վարչապետ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին՝ վաղը հնարավորինս քիչ երթևեկել ավտոմեքենաներով` խուսափելու համար ավելորդ խցանումներից, և օգտվել մետրոպոլիտենից:
Օսիպյանը հավելեց, որ ժամը 19-ին Հանրապետության հրապարակում գալա համերգ է լինելու, և լավ կլիներ, որ քաղաքացիները համերգը նայելու համար ժամանեին մեկ-երկու ժամ շուտ, քանի որ անվտանգության նպատակով զննման կետեր են լինելու Հանրապետության հրապարակում:
ԱԻՆ նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ վաղը կեսօրին սպասվում է առանց տեղումների եղանակ, որից հետո սպասվում է թույլ անձրև:
Վարչապետը հավելեց, որ համերգը ծրագրելիս սպասվում էր նաև Շառլ Ազնավուրի ելույթը: Ցավոք, նա օրեր առաջ կնքեց իր մահկանացուն, և հիմա ծրագրի այն հատվածը, որը նախատեսված էր Ազնավուրի ելույթի համար, նվիրված է լինելու նրա հիշատակին: