կարևոր
2248 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-28 21:28
Հասարակություն

Կրակոցներ՝ Երևանում․ հոսպիտալացվել է քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը

Կրակոցներ՝ Երևանում․ հոսպիտալացվել է քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»  է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Այս պահին քրեական ոստիկանները պարզում են, թե ովքեր և ինչ մակնիշի ավտոմեքենայով և որտեղից են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն է և կան տեղեկություններ, որ ևս մեկ հոգի նշված միջադեպի հետևանքով տեղափոխվել է մայրաքաղաքի այլ հիվանդանոց։ Այդ տեղեկությունը քրեական ոստիկանները նույնպես պարզում են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։