|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում վատացել է: Այս մասին ահազանգում է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
«Ինձ մտահոգում է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ՔԿՀ պետին հորդորում եմ գալ այստեղ եւ ցույց տալ այն խուցը, որտեղ պահվում է իմ պաշտպանյալը։ Ես ունեմ մտավախություն, որ այս խցում նոր կալանավորներ են տեղափոխվել եւ չգիտեմ ինչ վտանգ կարող է սպառնալ այդ կալանավորներից: Ես չգիտեմ՝ պարոն Ղուկասյանը որ խցում է պահվում եւ ինչ պայմաններում, նա պահվում է անտանելի պայմաններում»,– ասել է Փոստանջյանը։