կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-11 12:04
Աշխարհ

9/11-ի ահաբեկչության օրն է

Այսօր նշվում է 21-րդ դարի ամենակորստաբեր ահաբեկչության՝ սեպտեմբերի 11-ի կամ 9/11-ի օրը: 

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումը կոորդինացված մահապարտ ահաբեկիչների հարձակումների շարան էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ ծրագրվել և իրականացվել էր «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման կողմից: 

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» կազմակերպության գրոհայինների չորս խումբ առևանգում է չորս մարդատար ինքնաթիռներ։ Յուրաքանչյուր խմբում կար առնվազն մեկ անդամ, որն օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռ ոչնչացնում են Նյու Յորքում գտնվող Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում. գործողության հետևանքով աշտարակը փլուզվում է, և հրդեհի է բռնկվում: Երրորդ ինքնաթիռը (չվերթ 77 American Airlines) ոչնչացնում է Վաշինգտոնում գտնվող Պենտագոնի շենքը: Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձում են կանխել ահաբեկչությունը, սակայն ինքնաթիռն ընկնում է Փենսիլվանիայում: 

Ընդհանուր առմամբ, 19 ահաբեկչի հարձակումների հետևանքով մահացել է ավելի քան 2977 մարդ, իսկ 24 մարդ անհայտ կորել է: Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։ 

 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

9/11 Attacks: Remembering The Horror of Terrorism That The World Will  #NeverForget | India.com

Վաղ առավոտյան «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 մահապարտ երկնքում ուղևորատար 4 ինքնաթիռ են գրավում: Նպատակը մեկն էր՝ հնարավորինս մեծ, այդ թվում՝ ֆինանսական կորուստներ ապահովել:

1. American Airlines ավիաընկերության զավթված Boeing 767 ուղևորատար ինքնաթիռ (կողային համարը N334AA). փոխելով ուղղությունը՝ առավոտյան ժամը 08:46-ին ուղղվում է Համաշխարհային առևտրի կենտրոնի կողմն ու մխրճվում շենքի հարավային հատվածի մեջ: Այդ պահին ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, 81 ուղևոր կար:

2. United Airlines ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռ (կողային համարը N612UA). րոպեներ անց՝  09:03-ի սահմաններում, 56 ուղևոր տեղափոխող այս ինքնաթիռը հարվածում է առևտրային համալիրի երկրորդ երկնաքերին: Ընդամենը մի քանի րոպեում 93 և 99 հարկ ունեցող կառույցները հիմնահատակ փլուզվում են:

3. United Airlines ավիաընկերության Boeing 757 ինքնաթիռ. այս ինքնաթիռն ուղևորվում է երկրի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի շենքի ուղղությամբ: Դեռևս նախկին գործողություններից ապշահար ու զարհուրած ժողովուրդն ականատես է դառնում արդեն 3-րդ ահաբեկչական հարձակմանը:

4. United Airlines ավիաընկերության Boeing 757 ինքնաթիռ (կողային համարը N591UA). միակ գործողությունը, որն ի կատար չածվեց՝ ուղևորների՝ ինքնաթիռում ապստամբություն բարձրացնելու շնորհիվ: Այն ընկավ Փենսիլվանիայի հարավարևմտյան մասում՝ Բորո Շանքսվիլի մոտ, 10:03:11-ին: Վթարի վայրը մոտավորապես գտնվում է Վաշինգտոնից 240 կմ հյուսիս: Ենթադրաբար, անկումը տեղի է ունեցել պայքարի արդյունքում՝ ուղևորների և անձնակազմի անդամների ու ահաբեկիչների միջև:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՐԶ ԴԱՐՁԱՎ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Ինքնաթիռների առևանգումից հետո որոշ ուղևորներ կարողացան օգտվել ինքնաթիռի արբանյակային հեռախոսից, ինչպես նաև բջջային հեռախոսներից, ինչն էլ հնարավորություն տվեց նրանց հայտնելու առևանգման մասին: Ահաբեկիչները կիրառել էին սառը զենք, ինչի հետևանքով մահացան մի քանի ուղեկցորդներ, նվազագույնը մեկ ուղևոր և մեկ օդաչու՝ 11 չվերթի օդանավի հրամանատար Ջոն Օգոնովսկին:

Բացի այդ,՝ ահաբեկիչները 11 և 175 չվերթերում կիրառել էին գազային բալոններ (արցունքաբեր գազ կամ պղպեղ): Երեք դեպքում էլ ահաբեկիչները սպառնացել էին պայթեցնել ինքնաթիռը, բայց հետաքննությունը ցույց է տվել, որ, ամենայն հավանականությամբ, նրանք չեն ունեցել պայթուցիկներ: Համաձայն 93 չվերթի ձայնային ինքնագրի վերծանման՝ անձնակազմն ու ուղևորները փորձել են վերցնել ինքնաթիռի վերահսկողությունն այն բանից հետո, երբ բջջային հեռախոսներով իմացել են, որ մյուս առևանգված ինքնաթիռները բախվել են ԱՀԿ աշտարակներին: Կա հավանակություն, որ ինքնաթիռում պարտված ահաբեկիչներն էլ ինքնաթիռն ուղղել են դեպի գետին, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել անկումը: Այս չվերթն առևանգած ահաբեկիչների նպատակակետն, ամենայն հավանականությամբ, եղել է Կապիտոլիումի շենքը, որը նրանք պայմանականորեն «իրավունքի ֆակուլտետ» կոդային բառով են կոչել:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՈՍԻ ԺԱՄԱՆԱԿԸ

September 11: Newspaper headlines from the day after 9/11 attacks -  Business Insider

Ահաբեկիչների գործողությունները ոչ միայն ԱՄՆ-ում, այլև մնացյալ երկրներում տեղեկատվական քաոսի հանգեցրին: Մասնավորապես՝ բոլոր կոմերցիոն ավիաչվերթերը չեղարկվեցին, ԱՄՆ տարածքում ինքնաթիռների վայրէջքն արգելվեց (բացի արդեն օդում գտնվող ներքին չվերթերից): Այլ երկրներից ԱՄՆ ժամանող ինքնաթիռները հետ ուղարկվեցին դեպի մեկնարկային օդանավակայաններ կամ ուղղորդվեցին դեպի Կանադայի և Մեքսիկայի օդանավակայաններ:

ԱՄՆ խոշորագույն քաղաքների վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի և Ազգային գվարդիայի կործանիչներով կազմակերպվեց պարեկում: Տեղեկատվություն ստացվեց նաև ահաբեկչական գործողությունների մասին, որոնք հետագայում սխալմունք համարվեցին: Մասնավորապես՝ լուրեր էին շրջանառվում ԱՄՆ պետդեպարտամենտի շենքի մոտ ավտոմեքենայում ռումբի պայթյունի, Վաշինգտոնի առևտրի կենտրոնում հրդեհի, Վաշինգտոնում Թրումեն Բիլդինգի պայթյունի մասին: Խոսք կար ևս մեկ ինքնաթիռի առևանգման մասին: Պատրաստության բարձր վիճակի բերվեց Արտակարգ ծանուցման համակարգը (EAS), բայց այն այդպես էլ շրջանառության մեջ չդրվեց: Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ և Կանադայի տարածքում վայրէջքի բերվեցին քաղաքացիական բոլոր թռչող սարքերը, բացառությամբ ոստիկանությանը պատկանող կամ բժշկական թռիչքներ իրականացող սարքերի: Շրջանառության մեջ մտան արտակարգ իրավիճակներում կառավարության գործունեության պահպանման, ինչպես նաև ազգային առաջնորդների տարհանման նախագծերը, սակայն միայն 2002 թվականի փետրվարին Կոնգրեսը խոստովանեց, որ կառավարության գործունեությունը չի ընդհատվել:

ՔԱՆԻ՞ ՄԱՐԴ ԶՈՀՎԵՑ 9/11-Ի ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

9/11 victims with ties to Staten Island - silive.com

Ահաբեկչությունների զոհ դարձավ 2977 մարդ (չհաշված 19 ահաբեկիչներին)՝ ինքնաթիռների 246 ուղևոր և անձնակազմի անդամներ, 2606 մարդ Նյու Յորքում՝ ԱՀԿ շենքերում և դրսում, 125 մարդ՝ Պենտագոնի շենքում:

Բացի այդ՝ զոհվեցին ևս 91 պետությունների քաղաքացիներ: Զոհվեց 1366 մարդ, որոնք գտնվում էին ԱՀԿ հյուսիսային աշտարակի վերին հարկերում, նրանցից շատերը զոհվեցին ինքնաթիռի բախման պահին, շատերը՝ հրդեհի և շենքի փլուզման արդյունքում: Հարավային աշտարակի վերին հարկերում մահացավ նվազագույնը 600 մարդ:

Ընդամենը մոտավորապես 18 մարդ կարողացավ լքել հարավային աշտարակը և փրկվել: Աշտարակների վերին հարկերում ծուղակում հայտնված նվազագույնը 200 մարդ նետվեցին ներքև՝ նախընտրելով այդպիսի մահը կրակից: Ոմանք փորձում էին բարձրանալ աշտարակների տանիքներին՝ հույս ունենալով տարհանվել ուղղաթիռներով, բայց տարհանում չեղավ, քանի որ տանիքի դռները փակ էին, իսկ հրդեհի ծուխն ու բարձր ջերմաստիճանն անհնարին դարձրին ուղղաթիռների կիրառությունը:

Զոհվեցին Նյու Յորքի հրշեջ դեպարտամենտի 341 հրշեջ և 2 բուժաշխատող, 60 ոստիկան և «շտապօգնության» 8 աշխատակից:

Ի վերջո, Նյու Յորքում դիաճանաչվեց 1600 մարմին, իսկ մնացածներին (մոտավորապես 1100) դիաճանաչել չհաջողվեց:

Դեպքի վայրում հայտնաբերվել է «ոսկորների ու մաշկի 10 000 հատված, որոնք չեն կարող պատկանել զոհվածների ցուցակից և ոչ մեկին»:

Մի քանի տարի անց՝ 2006 թվականին, ոսկորների կտորներ դարձյալ գտնվեցին, երբ քանդման էին նախապատրաստում Deutsche Bank-ի շենքը:

2013 թվականի ապրիլի դրությամբ՝ ԱՀԿ շենքերի փլուզման հետևանքով զոհված 2750 մարդկանցից դիաճանաչվել է 1634-ը: Այս պահին գործընթացը շարունակվում է՝  մնացորդների ԴՆԹ անալիզի կիրառմամբ:

Մարդկային կորուստներից բացի, ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարների հասնող տնտեսական կորուստ կրեց:

ՔԱՆԻ՞ՍԸ ՓՐԿՎԵՑԻՆ

9/11 survivors saw horrors to last a lifetime in 2001 - New York Daily News

Ըստ որոշ եզրակացությունների՝ մոտավորապես 16 000 մարդ գտնվում էր ԱՀԿ աշտարակներում՝ ինքնաթիռների բախման կետից ներքև: Նրանց մեծամասնությունը ողջ է մնացել, քանի որ տարհանվել էին շենքերի փլուզումից առաջ:

ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆՆ ՈՒ «ԱԼ ՔԱԻԴԱ»-Ն 

No description available.

Ահաբեկիչներն իսլամիստներ էին Սաուդյան Արաբիայից և մի շարք այլ արաբական երկրներից: Հաղորդվում է, որ, Ուսամա բեն Լադենի «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորմամբ, նրանք իբրև վրեժխնդիր են եղել Ամերիկայի կողմից Իսրայելին սատարելու, Պարսից ծոցի պատերազմին նրա ներգրավվածության և Մերձավոր Արևելքում ռազմական ներկայության համար:

Ահաբեկիչներից ոմանք մեկ տարուց ավելի ապրել էին ԱՄՆ-ում և օդաչուի դասընթացների մասնակցել ամերիկյան առևտրային թռիչքային դպրոցներում: Մյուսները ԱՄՆ էին եկել սեպտեմբերի 11-ին նախորդող ամիսներին և գործել որպես «մկան»:

Նշենք՝ սեպտեմբերի 28-ին բեն Լադենը Պակիստանի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ կապ չունի ահաբեկչությունների հետ: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ երկու տեսագրությունների մասին, որոնցում բեն Լադենը հայտարարում է, որ «ԱՄՆ-ի դեմ ահաբեկչությունը տեղին էր ու պատասխանն էր այն բանի, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին իրենց մարդկանց սպանելու գործում»: Արդեն 2004 թվականին նա հայտարարեց, որ անձամբ է ղեկավարել ահաբեկչության գործողությունները, իսկ այդ գործում իրեն օգնել է իր մերձավորներից Խալիդ շեյխ Մուհամեդը:

Ահաբեկիչների ինքնության բացահայտումը. հարձակումներից մի քանի ժամ անց ՀԴԲ-ն հայտարարեց կասկածվող ահաբեկիչների անունները, ինչպես նաև բազմաթիվ այլ մանրամասներ՝ ներառյալ ծննդյան ամսաթվերն ու ծննդավայրերը, բնակության վայրերը, բանկային հաշվեհամարները և այլն:

Այս ամենի մասին պարզ դարձավ օդանավակայանում մնացած Մուհամեդ Աթթայի ուղեբեռից, որը չէր բեռնվել 11 American Airlines չվերթի ինքնաթիռ: Այն պարունակում էր փաստաթղթեր, որոնք բացահայտում էին բոլոր 19 ահաբեկիչների ինքնությունը, ինչպես նաև կատարվածի վերաբերյալ կարևորագույն մանրամասներ: Ահաբեկչությունների օրը Ազգային անվտանգության գործակալությունը և գերմանական հետախուզական գործակալությունը որսացին մի քանի հաղորդագրություններ, որոնք սլաքն ուղղում էին դեպի Ուսամա բեն Լադենը:

 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

I Survived 9/11 but My Business Didn't. This Is What I Learned From  Rebuilding.

«Ալ Քաիդա»-ի գործողություններն ամբողջ աշխարհում հսկայական քաղաքական հետևանքների հանգեցրին: Մասնավորապես՝ հարձակումներն ամբողջ աշխարհում դատապարտեցին զանգվածային լրատվամիջոցները և կառավարությունները, իսկ ամերիկացիներին համընդհանուր ցավակցության գաղափարն արտահայտեց ֆրանսիական «Մոնդ» թերթը՝ գրելով. «Մենք բոլորս ամերիկացիներ ենք» («Nous sommes tous Américains»):

Շատ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ավստրալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ինդոնեզիան, Չինաստանը, Կանադան, Ռուսաստանը, Պակիստանը, Հորդանանը, Մավրիկիոսը, Ուգանդան և Զիմբաբվեն, աշխարհում պարտիզանական շարժման դեմ պայքարի շրջանակներում օրենսդրություններում քննարկման դրեցին «հակաահաբեկչական» փոփոխությունները և արգելափակեցին բանկային հաշիվներն այն ընկերությունների և առանձին անձանց, որոնք կասկածվում էին «Ալ Քաիդա»-ի հետ համագործակցության մեջ:

Մի շարք երկրների, ինչպիսիք են ԻտալիանՄալայզիանԻնդոնեզիան և Ֆիլիպինները, իրավապահ մարմիններն ու հետախուզական ծառայություններն աշխարհում պարտիզանական շարժման դեմ պայքարի շրջանակներում ձերբակալեցին ահաբեկչական գործողություններում կասկածվող մի շարք մարդկանց:

Մերձավոր Արևելքի երկրների մեծամասնության առաջնորդները, ներառյալ՝ Աֆղանստանը, դատապարտեցին ահաբեկչությունները: 

Այս ամենում բացառություն կազմեցին պաղեստինցիները, որոնք բացահայտ ցուցադրեցին իրենց հրճվանքն ԱՄՆ-ի վրա հարձակման առիթով: Ի հավելումն՝ Իրաքը պաշտոնապես հայտարարեց, որ «ամերիկյան կովբոյները ճաշակում են մարդկության հանդեպ հանցագործությունների պտուղները»: 

Աղբյուրը՝ History.com

Թարգմանությունը՝ Yerkir.am