Փոխարժեքներ
21 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այս տարվա հունվարից ի վեր առաջին անգամ Պեկինի բնակիչներին թույլ են տվել փողոց դուրս գալ առանց բժշկական դիմակի: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի զանգվածային հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հայտարարությունը:
Նշվում է, որ նոր կանոններն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 20-ից:
«Այնուամենայնիվ, անծանոթ մարդկանցից փոքր հեռավորության դեպքում դեռ պետք է դիմակ կրել: Բայց այլևս անհրաժեշտ չէ դիմակներ կրել մարզադաշտերում և մարզադահլիճներում»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Ներկայումս Չինաստանի մայրաքաղաքային հիվանդանոցներում երկու կորոնավիրուսով վարակված հիվանդ կա: Պեկինի բոլոր տարածքներում առկա է համաճարակաբանական վտանգի ցածր մակարդակ: